ՕԵԿ քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել կուսակցությունից
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որևէ աշխատանքով: Այժմ էլ նախընտրական շրջան է, և, բնականաբար, կուսակցությունն ակտիվորեն զբաղված է կազմակերպական աշխատանքներ իրականացնելով և ապագայի քաղաքական թիմ ձևավորելով: Չունենալով այդ աշխատանքներին որևէ մասնակցություն, սակայն, ունենալով մեծ ակնկալիքներ, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում «Օրինաց երկիր» խմբակցության հետ՝ զորօրինակ՝ 06.02.2012թ. քվեարկությունները համահունչ չեն «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաև հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության և նրա որոշումների նկատմամբ՝ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից: